Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12409224

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

4 հունիսի 2009 թ.

ք. Երևան N 1353-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել հրամանի 6-րդ և 16-րդ կետերը և այդ կետերով հաստատված հայտարարության ձևերը,

2) հրամանը 19-րդ կետից հետո լրացնել 20-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«20. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 7 հավելվածի։»,

3) հրամանը լրացնել նոր N 7 հավելվածով՝ համաձայն սույն հրամանի հավելվածի։

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝ Գ. Խաչատրյան

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2009 թ. հունիսի 4-ի

N 1353-Ն հրամանի

«Հավելված N 7

___________________________ հարկային

տեսչության պետ` ________________________

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ

1. Հարկ վճարողի անվանումը ____________________________________

2. Գտնվելու վայրը ___________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) _______________________

4. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. __________________________

_____________________________________________ ամիսների համար

տառերով նշվում է ամիսը (ամիսները)

6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը (մ.2)

7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրի ուղղիչ գործակիցը

Հարկ վճարողի տնօրենի գրանցված է ___________ ՀՏ կողմից

(անհատ ձեռնարկատիրոջ) թիվ ____ ___________20 թ.

ստորագրությունը 20 թ.

Կ. Տ.

_____ ___________ 20 թ.

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

Հայտարարությունը ներկայացվում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից սահմանված չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեություն իրականացնողների կողմից։

Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն։ Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին։

Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն։

1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,

3-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի փաստացի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

4-րդ տողում նշվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

5-րդ տողում լրացվում է գործունեության իրականացման այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարությունը,

6-րդ տողում լրացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը (մ.2),

7-րդ տողում լրացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36.10-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։