«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 հունիսի 2009 թ.
ք. Երևան N 143-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ և 12-րդ կետերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար` Գ. Ալավերդյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2009 թվականի հունիսի 1-ի
N 143-Ն հրամանի
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ
N ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՐԿԻՐԸ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
1. Կենդանիների հակասիբիրախտային 55 շտամի կենդանի, թուլացված պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Անասնաբուժական վիրուսոլոգիայի և միկրոբիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» կազմակերպություն
2. Գյուղատնտեսական կենդանիների լեպտոսպիրոզի նկատմամբ պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
3. Խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների խշխշան պալարի նկատմամբ հիդրօքսիդալյումինային, ֆորմալինային պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
4. Խոշոր եղջերավոր անասունների և գոմեշների պաստերելոզի նկատմամբ պրեցիպիտացված, ֆորմալինային պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
5. Մանր եղջերավոր անասունների և խոզերի պաստերելոզի նկատմամբ պրեցիպիտացված պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
6. Ոչխարների բրադզոտի, էնտերոտոքսեմիայի, չարորակ այտուցի և գառների դիզենտերիայի նկատմամբ հիդրօքսիդալյումինային, ֆորմալինային պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
8. Խոզերի դասական ժանտախտի նկատմամբ կենդանի, չորացված պատվաստանյութ Ուկրաինա «ԲԻՈ-ՏԵՍՏ-ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» կազմակերպություն
9. Խոզերի կարմրախտի նկատմամբ ՎՌ2 (BP2) շտամի չոր, կուլտուրալ պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
10. Թռչունների Նյու-Քասլի նկատմամբ չորացված, սառեցված պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
11. Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտի նկատմամբ` Վիռ-111 ԻԲ (Vir-111 IB), Վիռ-117 ԻԲ (Vir-117 IB)
պատվաստանյութեր Իսրայել «ԲԻՈՎԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
12. Թռչունների ծաղկի նկատմամբ`
Վիռ-102 ԻԲ (Vir-102 F. Pox) պատվաստանյութ Իսրայել «ԲԻՈՎԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
13. Թռչունների ինֆեկցիոն լարինգոտրախեիտի նկատմամբ`
Վիռ-101 ԻԼՏ (Vir-101 ILT) պատվաստանյութ Իսրայել «ԲԻՈՎԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
14. Թռչունների Նյու-Քասլի, ինֆեկցիոն բրոնխիտի նկատմամբ` Վիռ-106 ՆԴ (Vir-106 ND), Վիռ-116 ՆԴ (Vir-116 ND), Վիռ-213 ՆԴ/ԻԲ (Vir-213 ND/IB, Վիռ-220Լ ՆԴ/ԻԲ (Vir-220L ND/IB) պատվաստանյութեր Իսրայել «ԲԻՈՎԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
15. Թռչունների ինֆեկցիոն բուրսալ կամ Գամբորոյի, Նյու-Քասլի, ինֆեկցիոն բրոնխիտի, ձվատվության նվազեցման համախտանիշի նկատմամբ` Վիռ-114 ԻԲԴ (Vir-114 IBD), Վիռսին 122 ԻԲԴ (Virsin 122 IBD), Վիռսին 423 ՆԴ/ԻԲ/ԵԴՍ 76 (Virsin 423 ND/IB/EDS 76), Վիռսին 563 ՆԴ/ԻԲ/ԻԲԴ/ԵԴՍ 76 (Virsin 563 ND/IB/IBD/EDS 76) պատվաստանյութեր Իսրայել «ԲԻՈՎԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
16. Մեղուների փտախտի և նոզեմատոզի նկատմամբ` «Օքսիվիտ», «Նոզեմատ» բուժիչ պատրաստուկներ Ռուսաստանի Դաշնություն «ԱՊԻՍԱՆ գիտաար-տադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերություն
17. Մեղուների վարոատոզի, ակարիպիդոզի նկատմամբ` «Բիպին», «Պոլիսան» բուժիչ պատրաստուկներ Ռուսաստանի Դաշնություն «ԱԳՐՈԲԻՈՊՐՈՄ» փակ բաժնետիրական ընկերություն
18. Մեղուների սնկային հիվանդությունների նկատմամբ` «Ֆումիսան», «Ումիսան», «Միկոասկ» բուժիչ պատրաստուկներ Ռուսաստանի Դաշնություն «ԱՊԻՍԱՆ գիտաար-տադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերություն
19. Գյուղատնտեսական կենդանիների հակասիբիրախտային շիճուկ Ռուսաստանի Դաշնություն «Օռլովի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
20. Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և խոզերի հակապաստերելոզային շիճուկ Բելոռուսի Հանրապե-տություն «Վիտեբսկի բիոֆաբրիկա» պետական կազմակերպություն
21. Կաթնասունների և թռչունների տուբերկուլոզի ալերգիկ ախտորոշիչ՝ տուբերկուլին Ուկրաինա «ԲԻՈԼԵԿ» փակ բաժնետիրական ընկերություն
22. Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզի շճաբանական ախտորոշման համար Ռոզ-Բենգալ, ագլյուտինացիայի, կոմպլեմենտի կապակցման, կաթի օղակային ռեակցիայի յուրահատուկ հակածիններ ու հակամարմիններ, հեմոլիզին, կոմպլեմենտ Ուկրաինա «Խերսոնի բիոֆաբրիկա» կազմակերպություն
23. Խոշոր եղջերավոր անասունների դաբաղի ախտորոշման և սերոմոնիտորինգի համար յուրահատուկ հակածինների և հակամարմինների հավաքածու Ռուսաստանի Դաշնություն «Կենդանիների առող-ջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն
24. Խոզերի դասական ժանտախտի ախտորոշման և սերոմոնիտորինգի համար յուրահատուկ հակածինների և հակամարմինների հավաքածու Ռուսաստանի Դաշնություն «Կենդանիների առող-ջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն
25. Թռչունների գրիպի ախտորոշման և սերոմոնիտորինգի յուրահատուկ հակածինների և հակամարմինների հավաքածու Անգլիա «Գուայլդհայ» սահմանա-փակ պատասխանատվու-թյամբ ընկերություն
26. Խոճկորների կոլիբակտերիոզ և նեոնատալ էնտերոտոքսեմիա հիվանդությունների նկատմամբ` Պորցիլիս Պորկոլի Դիլուվակ (Porcilis Porcoli Diluvac) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
27. Թռչունների ինֆեկցիոն բուրսալ կամ Գամբորո հիվանդության նկատմամբ` Նոբիլիս Գամբորո 228Ե (Nobilis Gumboro 228E ) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
28. Թռչունների ռեովիրուսային հիվանդության նկատմամբ` Նոբիլիս Ռեո 1133 (NobilisReo 1133) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
29. Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ՆԴ Ց2 (Nobilis ND C2) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
30. Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ՆԴ Կլոնե 30 (Nobilis ND Clone30)
պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
31. Ածան և տոհմային հավերի ռինոտրախեիտ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ՌՏՎ 8544 (Nobilis RTV 8544) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
32. Ածան և տոհմային հավերի, հնդկահավերի մատղաշի ռինոտրախեիտ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ՌՏ ինակ (Nobilis RT inac) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
33. հավերի ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ԻԲ Մա 5 (Nobilis IB Ma5) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
34. հավերի ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ԻԲ 4/91 (Nobilis IB 4/91) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
կազմակերպություն
35. հավերի ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ
Նոբիլիս ԻԲ Հ120 (Nobilis IB H120) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
36. թռչունների ինֆեկցիոն լարինգոտրախեիտ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ԻԼՏ (Nobilis ILT) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
37. թռչունների ռեսպիրատոր միկոպլազմոզ հիվանդության նկատմամբ` Նոբիլիս ՄԳ 6/85 (Nobilis Mg 6/85) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
38. թռչունների ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտ, ծաղիկ հիվանդությունների նկատմամբ` Նոբիլիս ԱԵ+ՊՕՔՍ (Nobilis AE+POX) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
39. հավերի ինֆեկցիոն բրոնխիտ, թռչունների Նյու-Քասլ հիվանդությունների նկատմամբ` Նոբիլիս Մա5 + Կլոնե30 (Nobilis Ma5+Clone30) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ»
ընկերություն
40. թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ, Նյու-Քասլ, ձվատվության նվազեցման համախտանիշ հիվանդությունների նկատմամբ` Նոբիլիս ԻԲ+ՆԴ+ԵԴՍ (Nobilis IB+ND+EDS) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
41. թռչունների ռեովիրուսային, ինֆեկցիոն բրոնխիտ, Գամբորո և Նյու-Քասլ հիվանդությունների նկատմամբ` Նոբիլիս ՌԵՈ+ԻԲ+Գ+ՆԴ (Nobilis REO+IB+G+ND) պատվաստանյութ Նիդեր-լանդներ «Ինտերվետ
Ինտերնեյշնլ Բ.Վ.»
ընկերություն
42. կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ բազմարժեք` դաբաղի A/Իրան-2005, O/Վրաստան-2000, Asia-1/Վրաստան-2001 վիրուսներից պատրաստված, BHK-21 բջիջների վրա աճեցված, սորբինացված պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Կենդանիների առող-ջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն
43. Կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ բազմարժեք` դաբաղի Ա, Օ, Ասիա-1 (A, O, Asia-1) տիպերի, կուլտուրալ, սորբինացված, ակտիվազրկված պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Պոկրովի կենսապատ-րաստուկների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն
44. Խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ` ՌԲ 51 (RB 51) պատվաստանյութ Իսպանիա «ՑԶ Վետերինարիա Ա.Ս» կազմակերպություն
45. Մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ` ՕԿՈՒՐԵՎ (OCUREV) պատվաստանյութ Իսպանիա «ՑԶ Վետերինարիա Ա.Ս» կազմակերպություն
»: