041.0606.23.09.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1999 թվականի N 606
քաղ. Երևան
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով`
1. Հաստատել առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման համար անհրաժեշտ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցերը (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ապահովել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցերով նախատեսված համապատասխան հանձնարարականների կատարումը` սահմանված ժամկետներում:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` համակարգել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցերով նախատեսված` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման համար անհրաժեշտ օրենքների և այլ իրավական ակտերի նախապատրաստման, ինչպես նաև առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 4-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների մասին» N 268 որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 23-ի N 606 որոշմամբ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
առԵՎտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման համար անհրաժեշտ օրենքների ԵՎ այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման
NN
ը/կ Օրենքների և իրավական
ակտերի նախագծերը ՀՀ կառավարության
քննարկման
ներկայացման
ժամկետը
(1999 թ.) ՀՀ ԱԺ-ի կողմից
ընդունման`
նախատեսվող
ժամկետը
(1999 թ.) Պատասխանատու
կատարողը Համակատարողները
1 2 3 4 5 6
1. «Ապրանքների և ծառայությունների
նորմատիվ պահանջներին
համապատասխանության
հավաստման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենք մինչև
սեպտեմբերի 15-ը հոկտեմբերի 10-ը ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
2. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 15-ը նոյեմբերի 15-ը ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
3. «Տեխնիկական կանոնակարգերի մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշում 1-ին և 2-րդ
կետերում նշված
օրենքների ընդունումից
հետո մեկշաբաթյա ժամկետում
---- ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
4. «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 20-ը հոկտեմբերի 15-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 20-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 20-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
7. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 20-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծում նախատեսվող փոփոխություններ և լրացումներ մինչև
սեպտեմբերի 20-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
9. ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծում նախատեսվող փոփոխություններ և լրացումներ մինչև
սեպտեմբերի 20-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
10. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 22-ը հոկտեմբերի 15-ը ՀՀ կառավարությանն
առընթեր արտոնագրային վարչություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
11. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 22-ը հոկտեմբերի 15-ը ՀՀ կառավարությանն
առընթեր արտոնագրային վարչություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
12. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 22-ը հոկտեմբերի 15-ը ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
13. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք մինչև
սեպտեմբերի 29-ը նոյեմբերի 1-ը ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
14. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 4-ը հոկտեմբերի 15-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն,
ՀՀ
կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն,
հհ
առողջապահության
նախարարություն
15. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 11-ը դեկտեմբերի 1-ը ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
16. «Ներքին շուկայի պաշտպանական միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 11-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
17. «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 11-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
18. «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 25-ը դեկտեմբերի 30-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
19. «Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի ծանուցման կենտրոնի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում մինչև դեկտեմբերի 1-ը
---- ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
-----
20. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
----- հոկտեմբերի 1-ը ՀՀ կառավարությանն
առընթեր արտոնագրային վարչություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
21. «Սելեկցիոն նվաճումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
----- նոյեմբերի 15-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն
22. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
----- հոկտեմբերի 1-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 23-ի N 606 որոշմամբ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
առԵՎտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների
NN
ը/կ Միջոցառումը Կատարման
ժամկետը (1999 թ.) Պատասխանատու
կատարողը Համակատարողները
1 2 3 4 5
1. Բեռնի 1971 թ. կոնվենցիային Հայաստանի
Հանրապետության միանալու հետ կապված
անհրաժեշտ աշխատանքների իրականացման
ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը մինչև
սեպտեմբերի 27-ը ՀՀ հեղինակային
իրավունքների
ազգային
գործակալություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
2. ԱՀԿ անդամ մի շարք պետությունների հետ
երկկողմ բանակցությունների հերթական փուլի նախապատրաստումը և վարումը սեպտեմբեր- հոկտեմբեր ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն Այլ նախարարություններ և գերատեսչություններ
3. ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության
անդամակցության աշխատանքային խմբի
պաշտոնական հանդիպման նախապատրաստումը
և անցկացումը մինչև
հոկտեմբերի 22-ը ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն Այլ նախարարություններ և գերատեսչություններ
4. Հարցման կենտրոնների ստեղծումը մինչև նոյեմբերի 15-ը ՀՀ
կառավարությանն
առընթեր ստանդարտացման
չափագիտության և
սերտիֆիկացման
վարչություն,
ՀՀ
կառավարությանն
առընթեր արտոնագրային
վարչություն
ՀՀ հեղինակային
իրավունքների
ազգային
գործակալություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
5. ԱՀԿ-ին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական
արձանագրության ստորագրումը դեկտեմբեր ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն
6. ԱՀԿ-ին կից Հայաստանի
Հանրապետության մշտական
ներկայացուցչության ստեղծում ԱՀԿ-ին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն
7. ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության
անդամակցության համաձայնագրի
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացման նախապատրաստական
աշխատանքների կազմակերպումը 6-րդ կետի
կատարումից հետո
3-ամսյա
ժամկետում ՀՀ
արդարադատության
նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
(ժամանակացույցը խմբ. 25.04.00 N 214)