Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 5 ՀՈՒՆԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 533-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հունիսի 2009 թ. թիվ 533-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 922 լիցենզիան «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ վերաձևակերպելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. դեկտեմբերի 27-ի N 1261-Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասով, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը

Հրամայում եմ`

1. «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 922 լիցենզիան վերաձևակերպել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007թ. դեկտեմբերի 27-ի N 1261-Ա/Ք հրամանում «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան անվանումը փոխարինել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» անվանմամբ:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

Նախարար` Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։