Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող ռեզիդենտ ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով արտոնությունից օգտվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա և (կամ) դրան հաջորդող տարիների համար:
2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտ ընկերության` հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասը կազմել է առնվազն 20 տոկոս:
2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թվի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտ ընկերության բաժնետերերի թիվը կազմել է առնվազն 100:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. հուլիսի 2
Երևան
ՀՕ-153-Ն