Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 695-Ա

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Չափումների միասնականության ապահովման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող չափումների միասնականության ապահովման 2009 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 695-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

Ծրագրով նախատեսված աշխատանքների անվանումները, հիմնական ցուցանիշները 2009 թվականի ֆինանսավորման գումարը (հազ. դրամ)

NN ը/կ Աշխատանքի նկարագիրը Աշխատանքի վերջնական արդյունքը 1-ին եռամսյակ կիսամյակ ինն ամիս տարի

1 2 3 4 5 6 7 8

1. Ազգային էտալոնների ստեղծում, ձեռքբերում, կատարելագործում, պահպանում, սպասարկում և բաղդատում ազգային էտալոնների բաղդատման աշխատանքների կազմակերպում և բաղդատում` 10 միավոր էտալոնի (ելակետային չափման միջոցների) բաղդատում միջպետական էտալոնների հետ Բաղդատման վկայականի հանձնում, որը հիմք է ստեղծում չափման միջոցների փորձարկումների, ստուգաչափումների, արտադրանքի սերտիֆիկացման արդյունքների նկատմամբ փոխադարձ վստահության համար:

ազգային էտալոնների պահպանման, տեխսպասարկման կազմակերպում ամենամյա շարունակական աշխատանք` էտալոնների ճշտությունը պահանջվող մակարդակի վրա պահելու համար

Աշխատանքի ծավալը նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում X X X X

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X X

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) 1000.0 3000.0 8088.0

2. Հետազոտական աշխատանքների կատարում գերմաքուր նյութերի ստացման տեխնոլոգիաների և ստացված նյութերի որակական ու քանակական ուսումնասիրություն չափագիտական սպասարկման մակարդակի բարձրացում

Աշխատանքի ծավալը նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում X X X X

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X X

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) -- 1000.0 6196.0

3. Չափագիտության բնագավառում նորմատիվ փաստաթղթերի մշակում չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի 2 ազգային ստանդարտների նախագծերի մշակման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, նախագծերի առաջին և երկրորդ խմբագրությունների մշակում, միջպետական և միջազգային պահանջներին ներդաշնակեցում, փորձաքննության կազմակերպում և ընդունման նախապատրաստում

ՉՄԱԱՀ. «Չափագիտական հսկողություն և վերահսկողություն օրենսդրորեն կանոնակարգվող ոլորտում» ստանդարտի մշակում ՉՄԱԱՀ. «ԿՈՈՄԵՏ-ի շրջանակներում ստանդարտ նմուշների համատեղ մշակման, ճանաչման և գրանցման կարգը» ստանդարտի մշակում

Աշխատանքի ծավալը X X X X

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X X

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) -- -- 2616.0

Ընդամենը 1000.0 4000.0 16900.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։