Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 40. Պետական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
Հոդված 40. Պետական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
1. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և այդ պաշտոնները զբաղեցնող պետական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
2. Սույն օրենքի հիման վրա մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը և կազմերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
3. Մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում կարող են ընդգրկվել նաև Ազգային ժողովի պատգամավորներ և համապատասխան բնագավառների մասնագետներ: