Հոդված 25. Պետական ծառայողի հիմնական պարտականությունները
Հոդված 25. Պետական ծառայողի հիմնական պարտականությունները
1. Պետական ծառայողի հիմնական պարտականություններն են՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.
4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
5) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.
8) պետական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը, որոնք հաստատվում են Ազգային ժողովի նախագահի կողմից.
9) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.
10) սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորմանը և վերապատրաստմանը մասնակցելը:
Պետական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ: