Գլուխ 7 · ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 35. Աշխատակազմում պետական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
Հոդված 35. Աշխատակազմում պետական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
1. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների յուրաքանչյուր մրցույթի և պետական ծառայողների յուրաքանչյուր ատեստավորման համար համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից կազմվում են հանձնաժողովներ՝ մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:
2. Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների և այդ պաշտոնները զբաղեցնող Աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել նաև համապատասխան բնագավառների մասնագետներ:
3. Մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: