Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրության`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» ենթակետերով`

«զ) լավագույն սփյուռքահայ ուսանող.

է) գլխավոր մրցանակ:»,

2) 2-րդ կետով հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմում «Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական» բառերը փոխարինել «Արսեն ՍՀՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. հուլիսի 4

Երևան

ՆԿ-105-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։