Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 27 ԱՊՐԻԼԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 46-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

27 ապրիլի 2009 թ. N 46-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 174-Ա, N 175-Ա ԵՎ N 176-Ա ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 78-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լիցենզավորման հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 27-ի եզրակացությունը.

հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի «Արմավիա»- ավիաընկերություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա տալու մասին» N 174-Ա հրամանի 1-ին և 2-րդ կետերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ կետով`

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունիսի 25-ի N 134 հրամանով «Արմավիա»-ավիաընկերություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի գործունեության» N 3 (Սերիան 03) լիցենզիայի ձևը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգն ու կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1252-Ն որոշմամբ հաստատված Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի «Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա տալու մասին» N 175-Ա հրամանի 1-ին և 2-րդ կետերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ կետով`

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունիսի 14-ի N 147 հրամանով «Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրված «Չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի գործունեության» N 4 (Սերիան 03) լիցենզիայի ձևը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգն ու կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1252-Ն որոշմամբ հաստատված Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևով:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա տալու մասին» N 176-Ա հրամանի 1-ին և 2-րդ կետերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ կետով`

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 18-ի N 85-Ա հրամանով «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Կանոնավոր օդային հաղորդակցության» N 8 (Սերիան 07) լիցենզիայի ձևը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգն ու կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1252-Ն որոշմամբ հաստատված Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևով:»:

4. Սույն հրամանի գործողության մեջ դնելու ժամկետը սահմանել 2008 թվականի դեկտեմբերի 5-ը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։