Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 19 ՀՈՒՆԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 891-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 հունիսի 2009 թ. N 891-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԻՈԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասը և անհատ ձեռնարկատեր «Բիոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 11.06.2009 թվականի N 6764-Ա դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Ընդունել ի գիտություն, որ «Բիոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000281 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Պուշկինի 48, բն. 24 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Պուշկինի փող., 48 շ., թիվ 1/12 հասցե։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։