ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2009 թվականի N 589-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` 2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել հանձնաժողով` հետևյալ կազմով.
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Շահգելդյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Քուշքյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Հունանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ
Մ. Սարգսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Շ. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր
քարտուղար-աշխատակազմի ղեկավար
Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
զարգացման և բնապահպանական վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 15
Երևան