Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2009 թվականի N 615-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի քննարկման նպատակով 2009 թվականի հուլիսի 19-21-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Թբիլիսի մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 16-ի «Ն. Երիցյանին, Հ. Բեգլարյանին և Գ. Գրիգորյանին Թբիլիսի գործուղելու մասին» N 594-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 22

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հուլիսի 22-ի N 615-Ա որոշման

Կ Ա Զ Մ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-21-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ա. Շաբոյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Գ. Քառյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկային ընթացակարգերի վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի պետ

Մ. Արշակյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող

Ռ. Խաչատրյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։