ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2009 թվականի N 616-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Չալդրանի Ղարաքիլիսայի հայկական ամենամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով 2009 թվականի հուլիսի 23-26-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հուլիսի 22-ի N 616-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-26-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Դ. Սամսոնյան - ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ
Ա. Ամիրխանյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ
Յու. Մանվելյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Ն. Պետրոսյան - ՀՀ Արմավիրի մարզպետի օգնական
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան