«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10309263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
10 հուլիսի 2009 թ.
ք. Երևան N 546-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 163-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի «Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի ձևերը և դրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 163-Ն հրամանում (այսուհետ` հրաման) «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
2. Հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.
«զ) բնապահպանական կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի ձևը համաձայն Ձև 10-ի,
է) անձի համապատասխանության սերտիֆիկատի ձևը համաձայն Ձև 11-ի:»:
Նախարար Ն. Երիցյան
Ձև 10
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2009 թվականի հուլիսի 10-ի
N 546-Ն հրամանի
Բնապահպանական կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի ձեվը
Ձև 11
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2009 թվականի հուլիսի 10-ի
N 546-Ն հրամանի
Անձի համապատասխանության սերտիֆիկատի ձեվը