Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 21 ՀՈՒԼԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 09-171-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

21 հուլիսի 2009 թ.

ք. Երևան N 09-171-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 21.07.2009 թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Գրիգ-Ս Քամփնի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0684 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ջի էյ Սի Քոնսալթ» ՓԲ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0735 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ոսկի Եղբայրություն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0786 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0784 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(21.07.2009թ. հր. N 09-171-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործու-

նեության

իրակա-

նացման վայրը Գործո-

ղության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ

1 «Ջի էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ Շիրակի մ-զ, գ. Արևիկ ԱԳN0735 28.12.07թ. 05807585 731 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն

2 «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ Ք. Երևան, Շրջանային 2/4, բն. 23 ԱԳN0784 18.07.08թ. 01826746 779 ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն

3 «Ոսկի Եղբայրություն» ՍՊԸ Կոտայքի մ-զ, գ.Ջրաբեր ԱԳN0786 18.07.08թ. 03530875 781 ռիելթորական գործունեության ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն

4 «Գրիգ-Ս Քամփնի» ՍՊԸ Ք. Երևան, Սաշտոցի 54 ԱԳN0684 19.07.07թ. 01559104 680 ռիելթորական գործունեության ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։