ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2009 թվականի N 836-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայություններ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 23-ի N 836-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլերը և օբյեկտի անվանումը Աշխա-տանքների կատարման սկիզբը Երկրաբանական առաջադրանքը
2009 թվականի համար 2009 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)
տարի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ
152200.0
1. Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ
(K-38-126-B, Г; K-38-138-А, Б, B, Г) 23.09.2003 թ. դաշտային աշխատանքների շարունակություն, միջանկյալ հաշվետվություն ներկայացնելը
(K-38-138-Г թերթը) 4000.0
2. ՀՀ 1:50000 մասշտաբի երկրաբնապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն Երևան քաղաքում ու շրջակա տարածքներում (K-38-137-Б, Г;
K-38-138-А, B թերթեր) 08.10.2007 թ. կատարված աշխատանքների ամփոփում, Երևան քաղաքի և շրջակա տարածքների (K-38-137- Б, Г; K-38-138-А, B թերթեր) քարտեզները ներկայացնելը երկրաբանական միջավայրի գնահատմամբ և բնապահպանական միջոցառումների վերաբերյալ առաջարկությամբ 5000,0
3. ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում 08.10.2007 թ. ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում, գույքագրում՝ ինժեներաերկրաբանական աշխատանքների կատարմամբ, ֆոնդային նյութերի հավաքագրում: Ներկայացնել միջանկյալ հաշվետվություն: 8000.0
4. «Հայաստանի Հանրապետության պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երրորդ փուլ` Արկ Գիս (Arc GIS) միջավայրում ՀՀ (Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում 25.08.2005 թ. Արկ Գիս (Arc GIS) միջավայրում ՀՀ (Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում (Արկ Գիս համակարգի միասնական տեխնոլոգիական պահանջների կիրառմամբ): Ներկայացնել միջանկյալ հաշվետվություն: 5000,0
5. Կովկասի և հարակից տարածքների 1:1000000 մասշտաբի երկրաբանական ատլասի կազմում և «Կովկաս-Ղրիմ-Կարպատյան մարզերի երկրաբանական կառուցվածքը» նախագծի իրականացում 28.04.2008 թ. Արկ Գիս (Arc GIS) համակարգի միասնական տեխնոլոգիական պահանջները բավարարող 1:1000000 մասշտաբի երկրաբանական քարտեզներ ներկայացնելը 10000.0
6. Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման աշխատանքներ 2009 թ. վտանգավոր և թունավոր թափոնների երկարաժամկետ պահպանության համար հուսալի պահեստարաններ կառուցելու նպատակով բարենպաստ տեղամասերի առանձնացում, քարտեզների (1:10000 և 1:2000 մասշտաբներ) կազմում 120200.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան