Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը
1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում:
2. Հանրակրթական հատուկ ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և կարողությունները:
3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որևէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:
4. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:
Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:
5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»: