Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 2-րդ կետում «ինն» բառը փոխարինել «տասնհինգ» բառով և 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տասնհինգ անդամից տասնմեկը` տարեկան մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. հուլիսի 22

Երևան

ՆՀ-179-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։