Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 15 ՀՈՒՆՎԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 34-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունվարի 2009 թ.

ք. Երևան N 34-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ՝

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

«Վահագն և Սերգեյ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Օրիենտ Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Կարինե Ժամհարյան» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

Ա/Ձ Մկրտիչ Մուրադյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)(դրական վերապահում)

Ա/Ձ Արմեն Շահնազարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)(դրական վերապահում)

Ա/Ձ Անուշ Փիլիպոսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)(դրական վերապահում)

Ա/Ձ Հասմիկ Կարապետյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)(դրական վերապահում)

Ա/Ձ Արսեն Շահինյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Ստեպ Դենտ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Ներքին Կարմիր Աղբյուր ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։