Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 23 ԱՊՐԻԼԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 577-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 ապրիլի 2009 թ.

ք. Երևան N 577-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ՝

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Հենդարտդենտ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Ամիկուս» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Հենլիարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական

«Էսկուլապ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Նատալի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն ((դրական վերապահում)

«Արմեն-Հասմիկ Եղբայրներ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

Ա/Ձ Արմենուհի Մանուչարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Արգելի ԱԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

«Հորմոն» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Պրոմ-Տեստ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Հալեմի» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

Ա/Ձ Արմեն Ասոյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

Ա/Ձ Արա Ռաշոյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

Ա/Ձ Արթուր Համբարձումյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

Ա/Ձ Կիվորկ Սիմոնյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

Ա/Ձ Ռուբեն Ղուկասյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։