ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2009 թ.
ք. Երևան N 801-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Կամերյան և որդիներ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Հռիփսիմե Սուքիասյան» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Վարդանբլաղ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Աղասի Թորչյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Արմեն Օգումցյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Դերենիկ Մանուչարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Նաիրա Սարկիսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Կարեն Սիրեկանյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Լիպա» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Աննա Թորոսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Մովսես Պետրոսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Գրիգոր Սինանյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
Ա/Ձ Մերի Պետրոսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Վահագն Պետրոսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Լուսինե Կիրակոսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Աննա Թորոսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Լիգեզա» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար Հ. Քուշկյան