Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 24 ՀՈՒՆԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 935-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 հունիսի 2009 թ.

ք. Երևան N 935-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ՝

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

«Դիետ Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Էլեն Սմայլ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Նատալի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Յուրիկ Բարսեղյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Արտակ Բզնունի դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Գոռիկ Էլոյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Գևորգ Ղոսալմյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Արմեն Հակոբյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Անահիտ Թունյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Իվետա Գրիգորյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Էրեբունի ԲԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

Ա/Ձ Ալինա Մուսինյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

«Բարեկամ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

«Ուրցաձորիա ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Վարազդատ Թանգամյան» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Կարիատիդա Դենթ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Ծովակի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ` Մ. Կարապետյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։