ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2009 թվականի N 859-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել մինչև 57200.0 հազ. դրամ, որից`
1) մինչև 52000.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 77-րդ կմ կամրջի հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) մինչև 5200.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 77-րդ կմ կամրջի նախագծահետազոտական աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում.
2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախագծահետազոտական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի N 19-Ն հրամանով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի (ծրագրային և ճարտարապետաշինարարական) մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի պահանջներին համապատասխան հաշվարկված գումարից ոչ ավելի հաշվարկների առկայության դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 859-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
ինն ամիս տարի
Ընդամենը` ծախսեր - -
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (57200.0) (57200.0)
այդ թվում`
05 Տրանսպորտ (57200.0) (57200.0)
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ (57200.0) (57200.0)
այդ թվում`
02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (57200.0) (57200.0)
այդ թվում`
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (57200.0) (57200.0)
Շենքերի և շինությունների շինարարություն (57200.0) (57200.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 57200.0 57200.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 57200.0 57200.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 57200.0 57200.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 57200.0 57200.0
ՀՀ կառավարություն 57200.0 57200.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 859-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ) Բյուջետային ծախսերի գործառա-
կան դասակարգ-
ման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (նվազեցումները
նշված են փակագծերում)
ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվնե-րի գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում՝ ըստ ծախսատեսակների
բաժինը խումբը դասը շենքերի
և շինու-
թյունների շինարա-
րություն շենքերի
և շինու-
թյունների կապիտալ վերանո-
րոգում նախագծա-հետազո-տական, գեոդեզիա-քարտեզա-գրական աշխա-տանքներ այլ
կա-
պի-
տալ
ծախ-
սեր
ԸՆԴԱՄԵՆԸ (57200.0) (57200.0)
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (57200.0) (57200.0)
այդ թվում`
04 05 01 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (57200.0) (57200.0)
այդ թվում`
2. Ճանապարհային նշանների, ցուցանակների պատրաստում և տեղադրում (57200.0) (57200.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 859-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) Բաժինը Խումբը Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (նվազեցումները
նշված են փակագծերում)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (57200.0) (57200.0)
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (57200.0) (57200.0)
այդ թվում`
04 05 01 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (57200.0) (57200.0)
այդ թվում`
2. Ճանապարհային նշանների, ցուցանակների պատրաստում և տեղադրում (57200.0) (57200.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան