Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-08-13-ից մինչև 2024-08-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-08-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2009 թվականի N 860-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրը «ծառայողական» բառից հետո լրացնել «(բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության)» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. 1-ին խմբի 4-րդ մասը «դատախազ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ» բառերով,

բ. 2-րդ խումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

«7. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. օգոստոսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։