Հոդված 182. Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը
Հոդված 182. Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը
«Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը կամ ուղղիչ աշխատանքների նշանակում մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով»:
Բ. Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենք
28. Օրենքի համապատասխան հոդվածները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են հետևյալը.