Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-01-21-ից մինչև 2001-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

040.0759.12.12.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 դեկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 1999 թվականի N 759

քաղ. Երևան

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնված` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների դրամական բավարարման չափերից:

2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները:

3. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերից հաշվարկվող հավելավճարները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`

2-5 տարվա` 5 տոկոսի

5-10 տարվա` 10 տոկոսի

10-15 տարվա` 15 տոկոսի

15-20 տարվա` 20 տոկոսի

20-25 տարվա` 25 տոկոսի

25 տարվանից ավելի` 30 տոկոսի չափով:

4. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում սննդի փոխհատուցման գումարները:

5. Զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկը կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:

6. Մինչև 1995 թվականի հունվարի 1-ը զորացրված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող Հայրենական պատերազմի հաշմանդամ ճանաչված սպայական անձնակազմի զինծառայողներին, հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 1999 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ Հայրենական պատերազմի մասնակից երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող սպայական անձնակազմի զինծառայողներին` 2000 թվականի հունվարի 1-ից:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ 2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած և սույն որոշման 6-րդ կետում չընդգրկված զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման կոնկրետ ժամկետների վերաբերյալ:

(7-րդ կետը խմբ. 21.01.00 N 20)

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 237 որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։