ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2009 թվականի N 679-Ա
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՁՅՈՒԴՈՅԻ` ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2009 թվականի սեպտեմբերի 11-13-ը Երևանում ձյուդոյի` Եվրոպայի երիտասարդների առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
օգոստոսի 11-ի N 679-Ա որոշման
Կ Ա Զ Մ Կ Ո Մ Ի Տ Ե
ՁՅՈՒԴՈՅԻ` ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
(կազմկոմիտեի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գ. Բեգլարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Հ. Բաղմանյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ
Ռ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Գ. Ծառուկյան - «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան