ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2009 թվականի N 659-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 72-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 72-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
օգոստոսի 4-ի N 659-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
փետրվարի 6-ի N 72-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական
Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
Հ. Միրզոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության պետ»
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան