ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2009 թվականի N 705-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
օգոստոսի 20-ի N 705-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Տեր‑Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային
և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ռ. Մարկոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
տեղակալ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին
տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Վ. Ջիլավյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ
Ա. Թամազյան - ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
Խորեն աբեղա
Տ. Առաքելյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ
Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
Մ. Մարտիրոսյան - Ֆրանսիայի «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
Բ. Սարգսյան - Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
Շ. Շուշանյան - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի
Ռ. Լևոնյան - Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ
Ա. Եղիազարյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
Ս. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան