Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-10-04-ից մինչև 1999-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 1993 թվականի N 502

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի կողմից կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների պահպանության և պաշտպանության խնդիրների իրականացման նպատակով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների անվտանգության բարելավման միջոցառումների մասին» N 2 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի վարչության հետ համատեղ կնքել պայմանագրեր իրենց ենթակա կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ անձնակազմի թվաքանակի մասին, հաշվի առնելով հետևյալը`

հատուկ պահպանության եղանակի դեպքում` 5 միավոր.

զինվորական պահպանության եղանակի դեպքում` 9 միավոր:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ներքին զորքերն ապահովել անհրաժեշտ զինվորական տեխնիկայով, տեխզինվածությամբ, զինամթերքով և նյութատեխնիկական այլ միջոցներով, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտ-պահանջագրի:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` վերանայել ներքին զորքերի կառուցվածքը և տրամադրել նրանց անհրաժեշտ ավտոտրանսպորտ, կապի և նյութատեխնիկական այլ միջոցներ:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ներքին զորքերի անձնակազմի տեղաբաշխման համար սարքավորել զինվորական ավանները, պահակատները, անցագրային բյուրոները, հսկիչ անցագրային կետերում և օբյեկտների պարագծով տեղադրել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտ-պահանջագրի:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հայտ-պահանջագրի հիման վրա ավելացնել ներքին զորքեր զորակոչվող զինակոչիկների քանակը:

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։