ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2009 թվականի N 72-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Թափոնների կառավարումը Երևանում» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունման, դրանց արդյունքների քննարկման և վերջնական փուլում աշխատանքների կատարման հայտերը ներկայացնելու գործընթացին աջակցելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ծրագրի իրականացման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. փետրվարի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
փետրվարի 6-ի N 72-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական
Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
Հ. Միրզոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության պետ
(Հավելվածը խմբ. 04.08.09 N 659-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան