Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 6 ՕԳՈՍՏՈՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 09-208-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

6 օգոստոսի 2009 թ.

ք. Երևան N 09-208-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 06.08.2009 թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Սուրեն Սանթրոսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0150 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Լիլարմին» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0213 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Վահան Հարութ» ՍՊ ընկերության «Տեղագրական և Կադաստրային Քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0205 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 26.06.2008 թ. թիվ 08-180-Լ հրամանով, համարել վերացված։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«Մեծ Մասրենի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(06.08.2009թ. հր. N 09-208-Լ)

Հ/Հ Ֆիզիկա-

կան անձ (անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ (անվանումը և գործունեու-թյան իրականաց-

ման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցեն-զիայի համարը Լիցեն-զիան տալու ամսա-թիվը Հարկ վճարողի հաշվառ-ման համարը(ՀՎՀՀ) Գրանց-ման համա-րը Գործունեու-թյան տեսակը Գործունեու-թյան իրականաց-ման վայրը Գործողու-թյան ժամկետը Տեղեկություն-ներ գրանցամատ-յանում լիցենզիայի

վերաձևակերպ-ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություն-ներ

1 Սուրեն Սանթրոսյան Երևան,

Բաբայան 38շ,

բն.38 ԱԳN0150 19.03.02թ. 150 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

2 «Լիլարմին» ՍՊԸ Երևան,

Արաբկիրի 15փ.,

տ.19, ԱԳN0213 23.07.02թ. 00073059 213 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

3 «Վահան Հարութ» ՍՊԸ Երևան,

Ն.Նորք, 9-րդ զ.,

Վիլնյուսի 115շ.,

բն.7, ԱԳN0205 25.06.02թ. 00844952 205 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. կոմիտեի

26.06.08թ. հր. 08-180-Լ կասեցումը

համարել

վերացված

4 «Սեծ Մասրենի» ՍՊԸ Կոտայքի մ-զ,

գ.Պռոշյան ԱԳN0845 06.08.09թ. 03307818 840 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։