Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2009 թվականի N 972-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել «ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասին» բառերով.

2) որոշման 2-րդ կետը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով.

3) որոշմամբ հաստատված ձևի վերնագիրը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով, և ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8, 9 և 10-րդ կետերով.

« 7. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ իրացված գազի ծավալի (տող 6 x 20)` դրամ

8. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ ստացված գազի ծավալի (տող 5.1 x 87.5% x 20)` դրամ

9. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59.6-րդ հոդվածով սահմանված հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը

10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի ամսական չափը` դրամ

(նշվում է 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում նշված մեծություններից առավելագույնը) »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. օգոստոսի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։