ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 977-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «1700 Առողջապահություն» բաժինը
« 1705 Բժշկական սարքավորումների տեխնիկական շահագործում Բժշկական սարքավորումների նորոգման և սպասարկման էլեկտրամեխանիկ 3 1 - »
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 1706 Հիվանդի ընդհանուր խնամք Կրտսեր բուժքույր - 1 - ».
2) որոշման N 2 հավելվածի «0500 Մշակույթ և արվեստ» բաժնում`
ա. հանել
« Լուսային ռեժիսուրա Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի »
տողը,
բ. բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 0520 Լուսային ռեժիսուրա Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի ».
3) որոշման N 2 հավելվածի «1900 Սարքաշինություն» բաժնից հանել
« 1912 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի »
տողը.
4) որոշման N 2 հավելվածի «2500 Քիմիական տեխնոլոգիա» բաժնում`
ա. հանել
« Կենսաքիմիական արտադրություն Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի »
տողը,
բ. « 2509 Էլեկտրաքիմիական արտադրություն Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի »
տողը փոխարինել
« 2509 Կենսաքիմիական արտադրություն Տեխնիկ 3 տարի 2 տարի 3 տարի
»
տողով.
5) որոշման N 2 հավելվածի «3200 Կենսագործունեության անվտանգություն, բնօգտագործում, շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի
« 3205 Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի »
տողում «Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն» բառերը փոխարինել «Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն» բառերով.
6) որոշման N 2 հավելվածի «3400 Չափագիտություն, ստանդարտացում և որակի հսկում» բաժնում
« 3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) ըստ ճյուղերի Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի »
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում)` ըստ ճյուղերի Տեխնիկ 3 տարի 2 տարի 3 տարի ։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 31
Երևան