Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2009 թվականի N 983-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային փոստի (էլեկտրոնային համակարգի) միջոցով` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 27-ի N 983-Ն որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 7-ի N 5 որոշման

Կ Ա Ր Գ

«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման լիցենզիաներ (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորող մարմին ներկայացնելու պայմանները:

2. Լիցենզավորման գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) հասցեն է` www.licenze.cadastre.am:

3. Լիցենզիա ստանալու համար դիմող անձինք (այսուհետ` հայտատու) գրանցվում են համակարգում` օգտվելով համակարգի նոր օգտվողի գրանցման ենթահամակարգից:

4. Համակարգում գրանցվելուց հետո հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում համապատասխան լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ՄՍ ՎՈՐԴ (MS WORD) ֆորմատի ֆայլերի տեսքով: Եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային թվային ստորագրություն, ապա սույն կետում նշված փաստաթղթերը կարող է ստորագրել տվյալ ստորագրությամբ և ներկայացնել լիցենզավորող մարմին:

5. Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված, եթե հայտատուն ստանում է հայտի ընդունման հաստատման մասին հաղորդագրություն` համաձայն N 1 ձևի:

6. Լիցենզավորող մարմնի կողմից հաղորդագրությունը (N 1 ձև) հայտատուին է ուղարկվում լիցենզիա ստանալու մասին հայտը համակարգում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Համակարգի միջոցով լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 2 ձևի:

8. Ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված պահանջներին անհամապատասխանության մասին հաղորդագրություն ստանալու դեպքում հայտատուն օրենքով նախատեսված 10- օրյա ժամկետում ուղարկում է ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները):

9. Լիցենզավորող մարմինը համակարգի օգնությամբ լիցենզիայի տրամադրման մասին հայտն ստանալուց հետո տպագրում է հայտը և նրան կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենները, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման գործընթացի ժամանակ ուղարկված և ստացված բոլոր հաղորդագրություններն ու փաստաթղթերի տեսաներածված պատճենները և կազմում հայտատուի անհատական գործը:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 3 ձևի:

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 4 ձևի:

12. Լիցենզիայի բնօրինակը հայտատուին է հանձնվում կամ ուղարկվում միայն նրա կողմից լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը լիցենզավորող մարմին ներկայացված լինելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև N 1

Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը)

ներկայացված հայտը լիցենզավորող մարմնում ընդունվել է ___ ________ թ.։

Ձև N 2

Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը)

ներկայացված փաստաթղթերը թերի են`

1.

2.

3.

Եվ այլն (փաստաթղթերի անվանումները և հայտնաբերված թերությունները)

10 օրվա ընթացքում թերությունները չվերացնելու դեպքում լիցենզիա ստանալու

մասին հայտը կմերժվի:

Ձև N 3

Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը)

___ ______թ. ներկայացված հայտը մերժվել է N ____ հրամանով`

համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ____

հոդվածի ___ _____կետի պահանջների:

Մերժման պատճառները`

1.

2.

3.

Եվ այլն

Ձև N 4

Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը)

_____ _________ թ. ներկայացված հայտը բավարարված է:

Ձեզ լիցենզավորող մարմնի ___ ____ _____ թ-ի N ____ հրամանով

տրվել է __________________ գործունեության իրականացման

(գործունեության անվանումը)

լիցենզիա` ԱԳ N...... :

Լիցենզիայի բնօրինակն ստանալու համար խնդրում ենք լիցենզավորող

մարմին ներկայացնել լիցենզիա ստանալու համար պետական տուրքի

վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։