«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 սեպտեմբերի 2009 թ.
ք. Երևան N 213-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 2-ի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները՝
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել
1.137 Կրույզեր 350 տիամետօքսամ
տողով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել
6.089 Սերտիկոր 50 մեֆենօքսամ + տեբուկոնազոլ
տողով.
3) «7. Սնկասպան ախտահանիչներ» բաժինը լրացնել
7.004 Դիվիդենտ սթար 036 դիֆենոկոնազոլ + ցիպրոկոնազոլ
տողով.
4) «8. Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել
8.073 Դիալեն սուպեր 480 դիկամբա + 2.4 Դ դիմեթիլ ամինային աղ
տողով:
Նախարար
Գ. Ալավերդյան