Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2009 թվականի N 979-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է տեղեկություններ յուրաքանչյուր ամսվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներին մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին: Տեղեկությունները ներկայացվում են ըստ յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի)` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ` համաձայն N 4 հավելվածի:

Մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունները ներկայացվում են թղթային և էլեկտրոնային տարբերակով:».

2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. օգոստոսի 31

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 27-ի N 979-Ն որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշման

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. ____________________________ ամսվա ընթացքում

NN

ը/կ Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Հարկ վճարողի անվանումը Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանի գտնվելու վայրը (հասցեն) Մատակարարված բնական գազի ֆիզիկական ծավալը (քանակությունը), նխմ Այլ նշում

1.

2.

3.

4.

5.

Հարկ վճարողի

___________________

(ներկայացուցչի պաշտոնը) ______________

(ստորագրությունը) ________________________

(անունը, ազգանունը)

_______ ___________________ 200 թ.»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։