Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-08-21-ից մինչև 2013-09-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-09-24Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1206-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործին օժանդակելու, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ու ռազմատեխնիկական աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «N 196 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Դավթաշենի 4-րդ միկրոշրջանում գտնվող լաբորատոր մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի անհատույց օգտագործման պայմանագիր` տասը տարի ժամկետով:

(2-րդ կետը փոփ. 13.08.09 N 943-Ա)

3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված մասնաշենքի տակ գտնվող ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

4. Առաջարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման հանձնված մասնաշենքի և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. սեպտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։