ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան N 413-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ N ՏԿՈՒ 00308 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ N 00001 ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 31-ի N 18/6 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
Անհատ ձեռնարկատեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00308 լիցենզիան և N 00001 լիցենզիայի ներդիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Գ. Սարգսյան