Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-10-03-ից մինչև 2023-08-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-08-14Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1024-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և ջրօգտագործման արդյունավետության, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության պայմանների կատարման երաշխիքի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով.

«15. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման դեպքում գործարար ծրագիր` տվյալ գործունեության վերաբերյալ:

16. Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց:

17. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարաձգման մասին հայտերի գնահատման ժամանակ` ջրօգտագործման վայրի տեղական ինքնակառավարման և ջրային համակարգերի պետական կառավարման մարմինների առաջարկությունները ջրօգտագործման թույլտվությամբ օգտագործված ջրերի երկրորդական օգտագործման վերաբերյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։