ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2009 թվականի N 1032-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված տնկարանային տնտեսությունները պահպանելու և գործունեությունը շարունակելու, ինչպես նաև կանաչ գոտիների ավելացման նպատակով «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 4000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1032-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
բաժինը խումբը դասը ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
02 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
01 Գյուղատնտեսություն (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
21. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (2,000.0) (2,000.0)
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (2,000.0) (2,000.0)
որից`
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (2,000.0) (2,000.0)
05 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
03 Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
01 Օդի աղտոտման դեմ պայքար (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
03. Ներդրումներ «Շրջակա միջավայրի ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում հատուկ սարքավորումների ձեռքբերման համար (2,000.0) (2,000.0)
ՀՀ բնապահպանության նախարարություն (2,000.0) (2,000.0)
որից`
Այլ մեքենաներ և սարքավորումներ (2,000.0) (2,000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 4,000.0 4,000.0
այդ թվում`
01 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 4,000.0 4,000.0
այդ թվում`
01 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 4,000.0 4,000.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 4,000.0 4,000.0
ՀՀ կառավարություն 4,000.0 4,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1032-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական դասակարգման Ծրա-
գրի հա-
մարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ընդա-
մենը ընդամենը` ոչ
ֆինան-
սական
ակտիվ-
ների
գծով
ծախսեր այդ թվում՝ կապի-տալ
դրամա-շնորհ-ներ
շենքերի և
շինություն-ների
շինարա-րություն շենքերի և
շինություն-ների
կապիտալ
վերանո-րոգում նախա-
գծահե-
տազո-
տական,
գեոդեզիա-
քարտե-
զագրա-
կան աշխա-
տանքներ ոչ
ֆինան-սական
ակտիվ-
ների
գծով այլ
ծախսեր
բա-
ժինը խում-
բը դասը
ԸՆԴԱՄԵՆԸ (4,000.0) (4,000.0) 0.0 (2,000.0) 0.0 (2,000.0) 0.0
այդ թվում`
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (2,000.0) (2,000.0) 0.0 (2,000.0) 0.0 0.0 0.0
այդ թվում`
04 02 01 21 Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (2,000.0) (2,000.0) 0.0 (2,000.0) 0.0 0.0 0.0
այդ թվում`
ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում, փաթեթ 16, սահմանային սյուն N 39/2-40 (2,000.0) (2,000.0) 0.0 (2,000.0) 0.0 0.0 0.0
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (2,000.0) (2,000.0) 0.0 0.0 0.0 (2,000.0) 0.0
այդ թվում`
05 03 01 03 Ներդրումներ «Շրջակա միջավայրի ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում հատուկ սարքավորումների ձեռքբերման համար (2,000.0) (2,000.0) 0.0 0.0 0.0 (2,000.0) 0.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1032-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը
ԸՆԴԱՄԵՆԸ (4,000.0) (4,000.0)
այդ թվում`
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
04 02 01 21 Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում, փաթեթ 16, սահմանային սյուն N 39/2-40 (2,000.0) (2,000.0)
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (2,000.0) (2,000.0)
այդ թվում`
05 03 01 03 Ներդրումներ «Շրջակա միջավայրի ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում հատուկ սարքավորումների ձեռքբերման համար (2,000.0) (2,000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան