ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 1026-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 719-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա­րությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններին բյուջետային վարկեր տրամա­դրելու մասին» N 719-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ընթացիկ կրեդիտորական պարտքերի սպասարկման և հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնե­տի­րական ընկերությանը տրամադրել 14,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով վարկ` 4 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+8 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից, կիսամյա­կային կտրվածքով»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 12
Երևան