ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 793-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) ապահովել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագրի միջոցառումների` ըստ ժամանակացույցի, համակարգումը.
2) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգը.
3) յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաuտանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
սեպտեմբերի 23-ի N 793-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ռ. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության լրագրական աշխատանքների բաժնի պետ (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդատու-փորձագետ
Ս. Կարապետյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդատու-փորձագետ
Հ. Խաչատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Ի. Այվազյան - ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար
Գ. Վարդանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Ն. Մանուչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Հ. Ոսկանյան - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ
Վ. Վանեսյան - անկախ փորձագետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան