Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 719-Ա

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանքարդյունաբերական ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածի «Բաղադրիչ 3»-ի շրջանակներում`

1) «Զանգեզուր մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երաշխավորությունը` վերջինիս արտադրական համալիրի գրավադրմամբ.

2) «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Երևան քաղաքի Արինբերդի 3/6 հասցեում գտնվող արտադրական համալիրը` կնքելով գրավի պայմանագիր.

3) ընթացիկ կրեդիտորական պարտքերի սպասարկման և հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնե­տի­րական ընկերությանը տրամադրել 14,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով վարկ` 4 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+8 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից, կիսամյա­կային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց` հաջորդող գրավի պայմաններով գրավ ընդունել ընկերության արտադրական համալիրը, ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վարկի հաշվին ձեռք բերվող ծանր տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հանքարդյունահանման իրավունքը:

(1-ին կետը խմբ. 27.08.09 N 1026-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։