Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «կարգերով» բառից հետո լրացնել «և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Նման պարտավորությունների փոփոխության դեպքում լիցենզավորող մարմինը այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, պարտավոր է ծանուցել լիցենզավորված անձին:»: