ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2009 թվականի N 1075-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 13,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով)` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման և լավագույն առաջարկների ընտրության նպատակով ձևավորել մրցութային հանձնաժողով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(hազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - (13,085.8)
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - (13,085.8)
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - (13,085.8)
այդ թվում`
09. Ավագ դպրոցների հիմնանորոգում - (13,085.8)
ՀՀ քաղաքաշինության նախարարություն - (13,085.8)
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում - (13,085.8)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ - 13,085.8
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ - 13,085.8
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - 13,085.8
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - 13,085.8
ՀՀ կառավարություն - 13,085.8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(hազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ընդամենը ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվների գծով ծախսեր այդ թվում` ըստ ծախսատեսակների կապիտալ
դրամա-շնորհներ
շենքերի և շինու-թյունների
շինարա-րություն շենքերի և շինու-թյունների
կապիտալ
վերանո-րոգում նախագծահե-տազոտական,
գեոդեզիա-քարտեզագրա-կան աշխա-տանքներ ոչ ֆինան-սական
ակտիվների
գծով այլ
ծախսեր
բաժինը խումբը դասը
ԸՆԴԱՄԵՆԸ (13,085.8) (13,085.8) - (13,085.8) - - -
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (13,085.8) (13,085.8) - (13,085.8) - - -
այդ թվում՝
09 06 01 09 Ավագ դպրոցների հիմնանորոգում (13,085.8) (13,085.8) - (13,085.8) - - -
այդ թվում՝
ՀՀ Սյունիքի մարզ - - - (3,000.0) - - -
Գորիսի Ա. Բակունցի անվան դպրոց - - - (3,000.0) - - -
ՀՀ Արարատի մարզ (4,738.0) (4,738.0) - (4,738.0) - - -
Մասիսի թիվ 5 դպրոց (4,738.0) (4,738.0) - (4,738.0) - -
ՀՀ Արագածոտնի մարզ (5,347.8) (5,347.8) - (5,347.8) - - -
ք. Աշտարակի թիվ 5 դպրոց (2,347.8) (2,347.8) - (2,347.8) - - -
ք. Թալինի թիվ 1 դպրոց (3,000.0) (3,000.0) - (3,000.0) - - -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(hազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը
ԸՆԴԱՄԵՆԸ - (13,085.8)
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - (13,085.8)
այդ թվում՝
09 06 01 09 Ավագ դպրոցների հիմնանորոգում - (13,085.8)
այդ թվում՝
ՀՀ Սյունիքի մարզ - (3,000.0)
Գորիսի Ա. Բակունցի անվան դպրոց - (3,000.0)
ՀՀ Արարատի մարզ - (4,738.0)
Մասիսի թիվ 5 դպրոց - (4,738.0)
ՀՀ Արագածոտնի մարզ - (5,347.8)
ք. Աշտարակի թիվ 5 դպրոց - (2,347.8)
ք. Թալինի թիվ 1 դպրոց - (3,000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
(հազ. դրամ)
Անվանումը Ինն ամիս Տարի
Ընդամենը - 13,000.0
այդ թվում`
ՀՀ գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծային առաջարկների մրցանակային ֆոնդ - 750.0
ՀՀ գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների աշխատանքային նախագծերի ձեռքբերում - 10,250.0
ՀՀ գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի հրատարակում - 2,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան