Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1075-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 13,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով)` համաձայն N 4 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 15.04.10 N 406-Ն)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման և լավագույն առաջարկների ընտրության նպատակով ձևավորել մրցութային հանձնաժողով:

(3-րդ կետը փոփ. 15.04.10 N 406-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 23

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(hազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -

այդ թվում`

09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - (13,085.8)

այդ թվում`

06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - (13,085.8)

այդ թվում`

01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - (13,085.8)

այդ թվում`

09. Ավագ դպրոցների հիմնանորոգում - (13,085.8)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն - (13,085.8)

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում - (13,085.8)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ - 13,085.8

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ - 13,085.8

այդ թվում`

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - 13,085.8

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - 13,085.8

ՀՀ կառավարություն - 13,085.8

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(hազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվների գծով ծախսեր այդ թվում` ըստ ծախսատեսակների կապիտալ

դրամա-շնորհներ

շենքերի և շինու-թյունների

շինարա-րություն շենքերի և շինու-թյունների

կապիտալ

վերանո-րոգում նախագծահե-տազոտական,

գեոդեզիա-քարտեզագրա-կան աշխա-տանքներ ոչ ֆինան-սական

ակտիվների

գծով այլ

ծախսեր

բաժինը խումբը դասը

ԸՆԴԱՄԵՆԸ (13,085.8) (13,085.8) - (13,085.8) - - -

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (13,085.8) (13,085.8) - (13,085.8) - - -

այդ թվում՝

09 06 01 09 Ավագ դպրոցների հիմնանորոգում (13,085.8) (13,085.8) - (13,085.8) - - -

այդ թվում՝

ՀՀ Սյունիքի մարզ - - - (3,000.0) - - -

Գորիսի Ա. Բակունցի անվան դպրոց - - - (3,000.0) - - -

ՀՀ Արարատի մարզ (4,738.0) (4,738.0) - (4,738.0) - - -

Մասիսի թիվ 5 դպրոց (4,738.0) (4,738.0) - (4,738.0) - -

ՀՀ Արագածոտնի մարզ (5,347.8) (5,347.8) - (5,347.8) - - -

ք. Աշտարակի թիվ 5 դպրոց (2,347.8) (2,347.8) - (2,347.8) - - -

ք. Թալինի թիվ 1 դպրոց (3,000.0) (3,000.0) - (3,000.0) - - -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(hազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

ինն ամիս տարի

բաժինը խումբը դասը

ԸՆԴԱՄԵՆԸ - (13,085.8)

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - (13,085.8)

այդ թվում՝

09 06 01 09 Ավագ դպրոցների հիմնանորոգում - (13,085.8)

այդ թվում՝

ՀՀ Սյունիքի մարզ - (3,000.0)

Գորիսի Ա. Բակունցի անվան դպրոց - (3,000.0)

ՀՀ Արարատի մարզ - (4,738.0)

Մասիսի թիվ 5 դպրոց - (4,738.0)

ՀՀ Արագածոտնի մարզ - (5,347.8)

ք. Աշտարակի թիվ 5 դպրոց - (2,347.8)

ք. Թալինի թիվ 1 դպրոց - (3,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1075-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

(հազ. դրամ)

Անվանումը Ինն ամիս Տարի

Ընդամենը - 13,000.0

այդ թվում`

ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծային առաջարկների մրցանակային ֆոնդ - 750.0

ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բազմակի օգտագործման անհատական բնակելի տների աշխատանքային նախագծերի ձեռքբերում - 10,250.0

ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի հրատարակում - 2,000.0

(Հավելվածը փոփ. 15.04.10 N 406-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։