ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2009 թվականի N 1052-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 6 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Բերդի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետից հանել «անհետաձգելի» բառը.
2) որոշման N 7 հավելվածի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Հրազդանի տարածաշրջան» բաժնի`
ա. 2.1-ին կետի երրորդ նախադասությունը «Հրազդանի ծննդատուն» բառերից առաջ լրացնել «Մինչև 2010 թվականի հուլիս ամիսը» բառերով,
բ. 6-րդ կետի երկրորդ նախադասությունը «Ազատել» բառից առաջ լրացնել «2010 թվականին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելուց հետո» բառերով.
3) որոշման N 8 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Մեղրու տարածաշրջան» բաժնում`
ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները կենտրոնացնել պոլիկլինիկայի մասնաշենքում` ազատելով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքերը՝ շուրջ 3000 քառ. մետր մակերեսով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,
գ. 4-րդ կետում «հիվանդանոցի հիմնական» բառերը փոխարինել «պոլիկլինիկական» բառով,
դ. 7-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
ե. բաժինը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները տեղակայել նախկին «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքում և նախկին «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տարածքում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա 45 մահճակալ (20՝ Մեղրի, 25՝ Ագարակ)` Մեղրիում թողնելով թերապևտիկ և մանկական ծառայությունները, իսկ Ագարակում կենտրոնացնելով վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և ինֆեկցիոն ծառայությունները:
«Մեղրու տարա­ծա­շրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ Բաժանմունք-
ները Մահճակալ-ների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրա­բեռնվածությունը
(տոկոս) Մահճա-կալների առաջարկ­վող թիվը
Մեղրու հիվանդա­նո­ցային ծառա­յություններ թերապևտիկ 5 34 10
վիրաբուժական 3 13 0
մանկական 6 24 10
ինֆեկցիոն 3 19 0
մանկաբարձա-
գինեկոլոգիական 3 35 0
ընդամենը 20 26 20
Ագարակի հիվանդանոցային ծառայություններ մանկաբարձա-
գինեկոլոգիական 5 82 10
թերապևտիկ 5 28 0
վիրաբուժական 5 58 10
մանկական 5 41 0
ինֆեկցիոն 5 100 5
ընդամենը 25 62 25
Ընդամենը 45 45
«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին»,
զ. 9-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այսպիսով, նշված ծրագրի իրականացման արդյունքում մարզի առողջապահության համակարգում կգործեն`
հինգ բժշկական կենտրոն (Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան և Մեղրի),
անկախ առողջության առաջնային պահպանման կենտրոններ` գյուղական վայրերում` տասնմեկ (ինն ամբուլատորիա և երկու առողջության կենտրոն),
մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր,
մարզային արյան փոխներարկման կայան:
Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 410 մահճակալ, և կազատվի շուրջ 16520 քառ. մետր մակերեսով տարածք».
4) որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Մարալիկի տարածաշրջան» բաժնի`
ա. 1-ին կետում «10 մահճակալ հզորությամբ (մանկաբարձական` 5, թերապևտիկ` 3 և մանկական` 2)» բառերը փոխարինել «կազմված հիվանդանոցային մասից՝ 5 մանկաբարձական մահճակալ հզորությամբ, պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով, և շտապ օգնության ծառայությունից» բառերով,
բ. «Ամասիայի տարածաշրջան» բաժնի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզում առկա 776 մահճակալի փոխարեն մահճակալների թիվը կկրճատվի 196-ով և կկազմի 580 մահճակալ»:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Սյունիքի և Շիրակի մարզպետներին`
1) մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Սյունիքի և Շիրակի մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և օպտիմալացման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
2) մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Սյունիքի և Շիրակի մարզերում սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մասին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 23
Երևան